Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արդար Հայաստանը» վճռական է տրամադրված առաջիկայում իր քաղաքական ազդեցությունն առավել ընդլայնելու գործում․ Նորայր Նորիկյան

Հունվար 13,2024 23:45

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի՛ բարեկամներ,

այսօր տեղի է ունեցել «Արդար Հայաստան» կուսակցության ակտիվի նիստը, որի ընթացքում քննարկվել են ս․թ․ մայիս ամսին կայանալիք կուսակցության հերթական համագումարի կազմակերպչական հարցերը՝ օրակարգում ունենալով կուսակցության նոր ծրագիրն ու կանոնադրությունը հաստատելու, նոր կառավարման խորհուրդ ու կուսակցության նախագահի ընտրության հարցերը։

Բացի այդ, քննարկվել է երկրում տիրող իրավիճակը, Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային սպառնալիքներն ու դրանք հաղթահարելու հնարավորությունները։

«Արդար Հայաստան» կուսակցությունը վճռական է տրամադրված առաջիկայում իր քաղաքական ազդեցությունն առավել ընդլայնելու գործում՝ հաշվի առնելով մեր երկրում ընթացող գործընթացները, ինչպես նաև գոյություն ունեցող ներքին ու արտաքին մարտահրավերները։

Ամեն ինչ առջևում է, մենք վճռական ենք ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ձևավորման գործում, շարժվում ենք առաջ դեպի իսկապես հզոր ու արդար Հայաստան․․․
ԲԵԿՈՒՄՆ անխուսափելի է․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031