Azatutyun.am – Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայտնի ռուս արձակագիր և թարգմանիչ Բորիս Ակունինին (Գրիգորի Չխարտիշվիլի) ընդգրկել է «օտարերկրյա գործակալների» ցանկում։
Գերատեսչությունն այս որոշումը հրապարակել է ուրբաթ երեկոյան՝ նշելով, որ Ակունինը «օտարերկրյա գործակալ» է ճանաչվել «ուկրաինական բանակի օգտին կազմակերպված դրամահավաքներին մասնակցելու համար»։
Ակունինը ավելի քան ութ տասնյակ գրքերի հեղինակ է, տարիներ շարունակ զբաղվել է ճապոնացի գրողների ստեղծագործությունների՝ ռուսերեն թարգմանություններով։
Ակունինը 2014 թվականին հեռացել է Ռուսաստանից՝ բողոքելով Ղրիմի բռնակցման դեմ։