Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը պահելու և Արցախը վերադարձնելու խորհրդանիշ է Ռուբեն Վարդանյանը․ Հովհաննես Իշխանյան

Հունվար 13,2024 22:53

Վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախը հանձնելը կանխելու 3 տարի ժամանակ կար:
Ի՞նչ կարելի էր անել Արցախը գերագույն արժեք դարձնելու համար՝

1. Գնալ, ապրել Արցախում։
2. Գնալ վա բանկ, զոհել ամեն ինչ Արցախը պահելու համար (ինչքան զոհաբերում ես, այնքան բարձրանում է արժեքը)։
3. Արցախը պահելը կապակցել արդարության, ժողովրդի բարեկեցության հետ։

Արցախը պահելու և Արցախը վերադարձնելու խորհրդանիշ է Ռուբեն Վարդանյանը: Հայկական գործարար ու քաղաքական կյանքի օրինակը նա է: Բոլոր քաղաքական, հասարակական, մշակութային, կրոնական, գիտական, ռազմական ուժերի համար նրա ազատությունը պետք է լինի առաջնահերթություն:
Նրա ազատության համար պայքարելը շնորհակալ լինելու ցուցիչ է, որ նա զոհաբերել է ամեն ինչ մեր նպատակի համար:
Առանց ինքնազոհության պայքարի որևէ արժեք չի սահմանվում:

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի, Հակոբավանքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ռուբեն Վարդանյանն իր վարքագծով սովորեցնում է նաև, թե ինչպես պետք է իրեն դրսևորի հայ մտավորականը և հայ ղեկավարը հայրենիքի համար մղվող պայքարում։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031