Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ փաստաբանի՝ Ստեփանավանի քաղաքապետը փորձել է դանակով կտրել քաղաքացու կոկորդը․ Ստեփանավանի համայնքապետարանը հերքում է

Հունվար 13,2024 17:38

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նախորդ օրը ֆեյսբուքյան 2 գրառում էր կատարել՝ հայտնելով․

Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը:
Վստահորդս անաշխատունակության տեղեկանք ստանալու խնդրով մտել է քաղաքապետարանի շենք, հարցրել քաղաքապետին, իսկ վերջինիս անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն, որից հետո քաղաքապետը դանակով փորձել է կտրել կոկորդը:

Տուժող կողմը դիմել է ոստիկանություն, սակայն քննությունը հապաղում է, իսկ իրեղեն ապացույցները չեն վերցվում: Հավանաբար խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքապետի անունը կապվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրում եմ նշված խնդրի վրա և պահանջում արդյունավետ քննություն:

***

Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը հայտնել է, որ ինքը առնչություն չունի դեպքի հետ:

Գագիկ Կարապետյանը իր հեռախոսով ձայնագրել է իր և քաղաքապետի միջև տեղի ունեցած խոսակցությունը, հետևաբար առաջիկայում հանրությունը կտեղեկանա՝ ով է ճիշտ, ով՝ սխալ:

Շտապ օգնության բրիգադը արձանագրել է, որ Գագիկ Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց քաղաքի կամրջի տարածքից, որով փորձ է կատարվել շեղել իրականությունը, ձայնագրության առկայության պայմաններում շտապ օգնության աշխատակիցները նախապես չխոստացված պարտակման համար ևս ենթարկվելու են քրեական պատասխանատվության:

Գագիկ Կարապետյանի լիարժեք ապաքինումից հետո կհրավիրենք մամլո ասուլիս, որտեղ կհրապարակվի սկանդալային ձայնագրությունը: Իսկ մինչ այդ ստեք ինչքան կարող եք։

Ստեփանավանի համայնքապետարանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է այդ տեղեկատվությունը

Որոշ լրատվամիջոցներ ակնհայտ ապատեղեկատվություն են տարածել, թե իբր Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը վիճաբանություն է ունեցել քաղաքացու հետ։

Այն, որ քաղաքացի Գագիկ Կարապետյանը համայնքապետարան եկել է, փաստում են համայնքապետարանի տեսախցիկները։ Այդ նույն տեսախցիկները փաստում են նաև, որ նա համայնքապետարանի շենքից դուրս է եկել առանց որևէ վնասվածքի։

Քաղաքացին, գտնվելով համայնքապետարանում, դրսևորել է ոչ ադեկվատ պահվածք, հայհոյել է, խոչընդոտել է համայնքապետարանի բնականոն աշխատանքը, որի հիմքով համայնքապետարանը դիմել է ոստիկանություն՝ քաղաքացու կողմից հասարակական կարգը պահպանել պարտադրելու խնդրանքով։

Ավելի ուշ քաղաքացին ևս մեկ անգամ նկատվել է համայնքապետարանի բակում, սակայն եղել է ոչ ադեկվատ վիճակում, փորձել է կրկին մուտք գործել համայնքապետարան, սակայն պահակը ներս չի թողել։

Որտեղից են հայտնվել արյան հետքերը քաղաքացու դեմքին և վերնաշապիկին՝ համայնքապետարանը տեղյակ չէ, համարում է, որ դա պետք է պարզեն իրավապահ մարմինները։
Հորդորում ենք բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք տարածել են ակնհայտ սուտ տեղեկությունը՝ հրատապ հերքել այն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031