Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը․ ԱԳՆ

Հունվար 13,2024 13:57

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: Այս համատեքսում 2023 թվականը նշանավորվել է մի քանի կարևոր իրադարձություններով:

Կայացել են նախարար Միրզոյանի այցերը Եգիպտոս, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Բահրեյն:

ՀՀ անկախության շրջանում առաջին անգամ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով նիստին:

Հիշեցնենք, որ նախարար Միրզոյանի այցը Սիրիայի, մասնավորապես Դամասկոս և Հալեպ քաղաքներ կայացավ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, և այցի ժամանակ նախարարը փոխանցեց ՀՀ կառավարության կողմից տրամադրված հումանիտար աջակցությունը:

Ի թիվս այլ միջազգային պայմանագրերի, ստորագրվել է ՀՀ և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունը, որը շուտով՝ փետրվարի 1-ին ուժի մեջ կմտնի:

Բազմակողմ հարթակներում կայացել են նաև նախարար Միրզոյանի հանդիպումները Հորդանանի, Լիբանանի, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների, Արաբական պետությունների լիգայի և Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարների հետ:

Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև:
Տարվա ընթացքում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Օմանի և Թունիսի հետ՝ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով՝ փոխնախարար Վահան Կոստանյանի համանախագահությամբ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031