Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Ադրբեջանի իշխանություններն իրեն «քցել են» ու ոչ մի «կադաստրի թուղթ» էլ չեն տալու. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 13,2024 10:18

Իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե մի շաբաթ առաջ մոտ էինք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց Ալիևը ռազմատենչ, ամպագոռգոռ հայտարարություններ է անում, ու մենք պիտի ավելի արագ բարելավենք մեր անվտանգության համակարգը։ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում էլ տեսակետներ են հայտնվում, թե պետք է կտրուկ կոշտացնել մեր հռետորաբանությունը, Ադրբեջանին ատամ ցույց տալ, և այլն։ Իյա, իրո՞ք։ Բա ի՞նչ եղավ «խաղաղության դարաշրջանը», բա արժե՞ «ամայի, անբնակ սարերի» համար նոր պատերազմի մեջ մտնել՝ ինչ է, թե Նիկոլը դրանք «կարմիր գիծ» է հռչակել։ Եվ ընդհանրապես՝ ի՞նչ է տեղի ունենում։

Ամենայն հավանականությամբ՝ տեղի է ունենում հետևյալը։ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Ադրբեջանի իշխանություններն իրեն «քցել են» ու ոչ մի «կադաստրի թուղթ» էլ չեն տալու՝ քանի դեռ չեն ստացել «Զանգեզուրի միջանցքն» ու «Արևմտյան Ադրբեջանի» որոշ հատվածներ։ Հասկացել է, բայց Ադրբեջանի պահանջները կատարել չի կարող։ «Զանգեզուրի միջանցքն» էլ հո Արցախը չէ, որ ասի «ես ի՞նչ կապ ունեմ, ես Հայաստանի Հանրապետության համար եմ պատասխանատու, ղարաբաղցիներն ինձ չեն ընտրել» ու մի կողմ քաշվի։ Բայց չկատարել նույնպես չի կարող, որովհետև այդ դեպքում «խաղաղության դարաշրջանի» փուչիկը վերջնականապես կպայթի, իսկ դա այն վերջին խայծն է, որով նա դեռ կարողանում է կերակրել իրեն հավատացողների նոսրացող շարքերին։ Առավել ևս, որ ռուսները նույնպես միջանցք են պահանջում՝ հիմնվելով նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթղթի 9-րդ կետի վրա։ Ուրեմն ի՞նչ պիտի անեն իշխանություններն այս իրավիճակում։

Ճիշտ է, պիտի իրականացնեն «․․․Բայց ինձ կասեին դավաճան-2» օպերացիան։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031