Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հանրային ձայնը» մնաց առանց հանրության

Հունվար 13,2024 10:00

Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության եւ համանուն կուսակցության հետ կապված իրադարձություններն առանձին անդրադարձի կարիք, կարծես թե, չունեն: Ի վերջո, անցողիկ դրվագ է, որը հաստատ մեծ հետք չի թողնի Երրորդ հանրապետության քաղաքական պատմության մեջ: Այդ իրադարձությունները, սակայն, հատկանշական են այն առումով, որ ցույց են տալիս մեր քաղաքական համակարգի, մեղմ ասած, տկարությունը:

Փորձենք անկեղծորեն, համակրանք-հակակրանքները մի կողմ թողած, պատասխանել հետեւյալ հարցին. ո՞ր կուսակցություններն են այս 30 տարիների ընթացքում մշտական որոշակի (կարեւոր չէ՝ լավ, թե վատ) ազդեցություն թողնում քաղաքական կյանքի վրա: Թերեւս ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, գուցե եւս մեկ- երկուսը: Երբ ես տալիս եմ «Ազգային միաբանության», «Օրինաց երկրի», «Նոր ժամանակների», ԱԺՄ-ի կամ ՔԴՄ-ի անունը, այսօրվա 20-25 տարեկանները չգիտեն, թե ինչի՞ մասին է խոսքը: Նույնիսկ ՀՀՇ-ն զուտ պատմական նշանակություն ունի՝ 7 տարի իշխանություն ուներ:

ՔՊ-ն, ի դեպ, նույնպես ասպարեզից դուրս կգա, երբ Փաշինյանը զրկվի իր գահից: Այդ հիմա է, որ նրանց, ինչպես ասում են, «դուխը եռում է» եւ նրանք աջուձախ խարազանում են «նախկիններին» ու «Կրեմլի ագենտուրային»: Ոստիկանների մահակների, գրպանային դատարանների ու դատախազների շվաքի տակ ում դուխը ասես՝ կեռա: Իսկ երբ լծակներ չունենան՝ դժվար թե որեւէ մեկը ցանկանա հանդես գալ որպես այն կուսակցության անդամ, որի իշխանության օրոք մեր ազգը նվաստացուցիչ պարտություն է կրել՝ պարտություն, որը խարան է լինելու հաջորդ սերունդների համար:

Ամբողջ խնդիրն այն է, որ կուսակցությունները ձեւավորվում են ոչ թե որոշակի գաղափարների կամ սկզբունքների շուրջ, այլ՝ անձնական եւ պատահական գործոնների ազդեցության տակ: Կոնկրետ «Հանրային ձայնը» կարողացավ Երեւանի ավագանիում տեղեր ունենալ բացառապես «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի հայհոյանքների եւ այլ ոչ նորմատիվ բառապաշարի շնորհիվ: Ավելի քան 22 հազար երեւանցիներին, որոնք ձայն են տվել «Հանրային ձայնին», կարելի է անվանել «Դոգի հայհոյանքների ակումբի անդամներ»: Հիմա ավագանու այդ գործիչները, հրաժարվելով իրենց առաջնորդից, զրկվում են ընտրողների հիշյալ սեգմենտի աջակցությունից եւ մնում են «օդից կախված»:

Այս պարագայում այն հարցը, թե ինչպես եւ ում վրա են ազդել իշխանությունները, որպեսզի «Հանրային ձայնի» ներկայացուցիչներն աջակցեն ՔՊ-ին, դառնում է երկրորդական:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ – իշխանության գործակալ «դոգը» ասպարեզ մտցվեց պատերազմից հետո ժողովրդի մոտ կուտակված դժգոհության մեծ էներգիան հայհոյանքային տեխնոլոգիայով գոլորշիացնելու համար: Աննախադեպ թունդ հայհոյանքների միջոցով նա ստանձնեց «դուխով հայրենասերի» դերը, որի արդյունքում ժողովուրդը փողոց դուրս գալու փոխարեն իր զայրույթը պարպեց ավելի հեշտ ձևով՝ «հայհոյանքային թերապիայի» շարունակական սեանսերի միջոցով: Կյանքը ցույց տվեց, որ «դոգն» իր դերը փայլուն կատարեց և իր շուրջը հայհոյասեր մեծ զանգված հավաքեց, որն էլ Երևանի ավագանու ընտրություններում նրան անցողիկ ձայներ ապահովեց:
    Երևանի ավագանու ընտրություններից հետո քաղաքապետի պաշտոնի շուրջ հայկո-«դոգ» թատերախաղի ընթացքում իշխանությունը կարողացավ անբավարար ձայներով քաղաքապետ նշանակել հարազատ քպ-ականին: Իսկ վերջերս «Հանրային ձայն» ֆրակցիան առարկեց «Մայր Հայաստան» ֆրակցիայի առաջարկին՝ «կարմիր գծերի» թանկացման վերաբերյալ ավագանու նիստը բոյկոտելու համար և «Հանրային ձայնը» իշխանական թևի հետ միասին քվորում ապահովեց, որպեսզի ուժի մեջ մտնի «կարմիր գծերի» թալանը վարորդների գրպանից: Այսպիսով՝ «դոգն» ակնհայտորեն բացահայտվեց որպես շինծու ընդդիմադիր:
    Հիմա քպ-ն ուզում է ձայների մեծամասնություն ունենալ ավագանիում, որպեսզի շարունակի և ավելի հեշտ իրականացնի իր ուզած թալանչիական որոշումները (օրինակ՝ մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձի թանկացում): Դրա համար էլ «դոգի» ֆրակցիայից մի քանի ավագանու անդամներ պետք է մտցվեն քպ-ի ֆրակցիա կամ էլ դառնան «անկախ»: Ծանր ու թեթև անելուց հետո նիկոլը որոշեց «դոգին» ուղարկել կադրերի ռեզերվ և «Հանրային ձայնը» տրոհել:

  2. նիկոլականները` տկար ու տգետ, պատրաստում են հաջորդ փուլը` Երևանի խաղաղ հանձնումը (ինչ մնաց Մեղրի, Սևան, Ջերմուկ, Սյունիք…):
    Բոլոր անհայրենիքները ստացան բառակույտ. “Բաքուն «էրիվան»-ի մասին խոսում է այնպես, ինչպես մենք ենք ասել՝ Ղարաբաղն ու Նախիջևանը Հայաստան են. ” Ալեն Սիմոնյան:
    Մեկը չէղավ պատասխանի. “Հիմա էլ ենք ասում: Վանն էլ, Արարատն էլ են Հայաստան: Ու Հայկական Բարձրավանդակը վկա”;

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031