Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը հանդիպեց Արենի համայնքում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

Հունվար 12,2024 22:33

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը Արենիի մշակույթի տանը հանդիպեց Արենի համայնքում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վ․Ասլանյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Ա․ Հարությունյանը, մարզպետի խորհրդականներ Ս․ Հովսեփյանը, Վ․ Թադևոսյանը, Եղեգնաձորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Մ․ Ներսիսյանը , ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Ա․ Թարվերդյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տ․ Կարապետյանը։

Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Կոլյա Միքայելյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց պետական աջակցության ծրագրերի իրականացումը և նրանց խնդիրների լուծմանն ուղղված երկարաժամկետ ծրագրերի մշակումը, և այսօրվա հանդիպման նպատակը այդ ուղղությունների ներկայացումն ու ընթացիկ խնդիրների քննարկումն են։

Արենի համայնքում այժմ բնակվում են 206 տեղահանված քաղաքացի․ հանդիպմանը ներկա էին շուրջ 100 քաղաքացի։
Նրանք իրենց հուզող հարցերը ներկայացրեցին պատկան մարմիններին․ դրանք վերաբերում էին հիմնականում պետական աջակցության ծրագրերից օգտվելու առանձնահատկություններին, փաստաթղթերի բացակայության դեպքում գործողությունների հաջորդականությանը, զբաղվածության և սոցիալական խնդիրներին, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով նպաստավոր պայմաններով հողատարածքների տրամադրմանը, սոցիալական ինտեգրմանը և այլն։ Բարձրացված հարցերին տրվեցին պատասխաններ։ Կարևորվեց երկարաժամկետ և շարունակական արդյունքներ ապահովող ծրագրերի իրականացումը։

Մարզպետ Կոլյա Միքայելյանը կարևորեց նման հանդիպումները՝ շեշտելով դրանց արդյունավետության և անմիջական շփման հանգամանքները։Նա մեկ անգամ ևս վստահեցրեց, որ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը պատրաստակամ է համագործակցության ու աջակցության համար, և ոչ մի խնդիր չպետք է ուշադրությունից և հոգածությունից դուրս մնա։

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031