Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 79-րդ առաջնության մեկնարկային տուրում, որն ընթանում է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում, միայն Սուսաննա Գաբոյան-Աննա Խաչատրյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի։
Մարիամ Ավետիսյանը, Մարիա Գեւորգյանը, Միլենա Գասպարյանը եւ Ալվարդ Ստեփանյանը հաղթանակ տարան եւ նույն հերթականությամբ դասավորվեցին մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ