Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 84-րդ առաջնությունը մեկնարկեց անակնկալով։ Եվ այդ անակնկալի հեղինակը ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանն է, որը կարողացավ պարտության մատնել բազմափորձ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանին։
Հաղթանակ տարավ նաեւ գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը։ Նա առավելության հասավ ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Չաքրյանի նկատմամբ:
Սամվել Տեր-Սահակյան-Մամկիկոն Ղարիբյան, Դավիթ Տիրատուրյան-Տիգրան Հարությունյան, Արթուր Դավթյան-Զավեն Անդրիասյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ