Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ-ի Ալիկ» մականունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի եւ նրա կնոջ՝ Լուսիկ Պետրոսյանի դեմ գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով երկրորդ դատական նիստը հետաձգվեց։
Առաջին նիստում դատարանի առաջարկությամբ կողմերը վերահաշվարկից հետո հաշտություն քննարկելու շուրջ բանակցելու պայմանավորվածություն էին ձեռք բերել։ Այսօր դատախազը միջնորդեց եւս մինչեւ մեկ ամիս ժամանակ հատկացնել, քանի որ լրացուցիչ դիրքորոշում է ներկայացվել, եւ այս պահին բանակցություններ են ընթանում։ Ալեքսան Պետրոսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը, որը դեմ էր նիստը լուսանկարահանելուն, համաձայնեց առաջարկին։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 21-ին, ժամը 14։00-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ