«Մենք տեսել ենք այդ կադրերը։ Մենք խորը մտահոգությամբ ընդունեցինք մի խումբ ֆաշիստ երիտասարդների երթը, որը տեղի ունեցավ հունվարի 1-ին Երևանի կենտրոնում»,-ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նշենք, որ հունվարի 1-ին՝ Գարեգին Նժդեհի ծննդյան օրը, «Հոսանք» շարժման անդամների մոտ 15-հոգանոց խումբ «Մեկ ազգ, մեկ պետություն, մեկ կամք», «Հայաստանը՝ հայերին» վանկարկումներով Երևանի կենտրոնում հանրահավաք են արել։ Նժդեհի արձանի մոտակայքից մեկնարկած քայլերթի ընթացքում նրանք օգտագործել են հիտլերյան Գերմանիային հատուկ նացիստական ողջույնի ձևը՝ «Sieg Heil»-ը, տեղական տարբերակով՝ «Միշտ հայ»։
Մարիա Զախարովան նշեց, որ, իհարկե, զարմացած են, որ հայ իրավապահները որևէ կերպ չեն միջամտել ցույցի մասնակիցներին, որոնք տեսախցիկների առաջ, ԶԼՄ-ների ներկայությամբ ցուցադրել են իրենց քաղաքական կողմնորոշումը՝ ձեռքեր բարձրացնելով «նացիստական ողջույնի ձևով»։
Ըստ Մարիա Զախարովայի՝ սա ցույց է տալիս հայ իրավապահների համարժեք արձագանքի բացակայությունը․ «Վստահ ենք, որ անհրաժեշտ է արմատախիլ անել նացիզմի ցանկացած դրսևորում, դրանք կտրել արմատից։ Ավելի քան 80 տարի առաջ ռուսներն ու հայերը, այլ երկրների ներկայացուցիչներ հաղթանակ են տարել ֆաշիզմի դեմ՝ Հայրենական Մեծ պատերազմի օրերին միավորվելով։ Մեր օրերում Հայաստանը, որպես համախոհ հանդես է գալիս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում՝ որպես պաշտպան ՌԴ-ի կողմից ներկայացվող ամենամյա բանաձևին՝ նացիզմի դեմ պայքարի հարցով։ Մենք գիտենք Հայաստանում մեր ընկերների, եղբայրների այս սկզբունքային դիրքորոշման մասին»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ