«Գուցե որոշ կապ կարող է լինել, որ այդպիսի եզրահանգումներ են եղել ամերիկյան բանագնացի Երևան այցից անմիջապես հետո, բայց դա արդեն Հայաստանին վերաբերող հարց է։ Այդ հարցերը պետք է որոշվեն հայ հանրության և պետական հաստատությունների, քաղաքական գործիչների միջև, որոնց ընտրել են ազգային շահերի իրականացման համար»,-հիշեցմանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը հետընթաց է արձանագրում խաղաղության բանակցություններում Ադրբեջանի հետ և հարցին՝ հայտնի՞ է պաշտոնական Մոսկվային թե որ կետերի հետ կապված է այդ հետընթացը և արդյոք դա կարո՞ղ է կապ ունենալ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի՝ ՀՀ այցի հետ, ճեպազրույցում այսպես արձագանքեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի առաջարկներում կա և’ հետընթաց և’ առաջընթաց։
Ըստ Մարիա Զախարովայի՝ ցանկացած գնահատական հետընթացի կամ առաջընթացի մասին, որոնք տալիս են պաշտոնական Երևանից, դրանք այդ երկրի իրավունքն են։ ՀՀ-ն՝ որպես ինքնիշխան պետություն ունի անվերապահ իրավունք տալ ինքնուրույն գնահատականներ։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հայտարարությունների առիթով, թե Բաքվի հետ բանակցությունները Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակներում «միջազգային հեղինակություն ունեն, և դա նրանց լեգիտիմություն է տալիս», Մարիա Զախարովան ասաց․ «Գիտեք՝ արևմուտքին հաճոյանալու ձգտման համար չարժե ընկել ծայրահեղությունների գիրկը և աբսուրդի մեջ ընկնել։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ ցավոք, մի շարք մարդիկ, որոնք հայտարարում են նման բաներ, չափի զգացողությունը կորցրել են։ Դա մեր՝ չհասկացվածության հարցը չէ։ Նման դիրքորոշման մենք միայն սա չէ, որ տեսել ենք, սա Հայաստանի համար կարևոր հարց է։ Խաղաղության հաստատումը տարածաշրջանում եռակողմ պայմանավորվածությունների համակարգ է՝ ՌԴ-ի, Ադրբեջանի և ՀՀ-ի միջև բարձրագույն մակարդակով։ Վաշինգտոնն ու Բրյուսելը կա՛մ պատճենել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածություններից, կամ դրանք վերաշարադրել են ՝ ի նպաստ սեփական կոնյուկտուրային շահերի։ Ի՞նչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել այսպիսի պսևդո միջնորդների դեպքում։
Կարդացեք նաև
Կոլեկտիվ արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ զբաղվում է միջազգային իրավունքի խախտմամբ, սադրում է պատերազմներ, հակամարտություններ, կազմակերպում է գունավոր հեղափոխություններ, ինքնիշխան պետությունների պետականությունն է քանդում։ Եթե որևէ բան բրյուսելյան կամ վաշինգթոնյան հարթակում քննարկվի, որը, օրինակ, դեմ կլինի Հայաստանի ազգային շահին, հետո չե՞ն հիշի նման քաղաքական գործիչների հայտարարությունների մասին, որոնք այս հարթակներին ավելի լեգիտիմություն են տալիս։ Պետք է ուղղակի իմանալ սեփական երկրի պատմությունը, համաշխարհային պատմություն, եթե զբաղվում ես միջազգային հարաբերություններով»։
Մարիա Զախարովան հիշեցրեց, որ շատ երկրների ներկայացուցիչներ եղել են ամենամոտ գործընկերը Սպիտակ տան, հետո այդ Սպիտակ տան կողմից հեռացվել են իրենց պաշտոններից։
Նա նաև հիշեցրեց՝ մենք տեսել ենք, թե ինչ արժի արևմտյան միջնորդությունը ու ասաց․ «Եվրոպական միության հովանու ներքո էր, որ Բրյուսելում հայկական կողմը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս՝ մոռանալով հայկական բնակչության իրավունքների և անվտանգության մասին։ Թե ինչով սա ավարտվեց, դուք բոլորդ գիտեք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ