Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես եւ իմ ընտանիքի անդամները որեւէ բժշկական կենտրոնի հետ փոխկապվածություն, բաժնեմաս չունենք»․ Անահիտ Ավանեսյան

Հունվար 12,2024 14:54

«Ես եւ իմ ընտանիքի անդամները որեւէ բժշկական կենտրոնի հետ փոխկապվածություն, բաժնեմաս չունենք։ Մայրս, քույրս եւս իմ ընտանիքի անդամներ են, հերթով նշեմ՝ ամուսինս, երեխաներս եւս մտնում են այդ շրջանակի մեջ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ի պատասխան լրագրողի դիտարկմանը՝ Հայաստանը՝ կարմրուկի տարածվածությամբ ԱՀԿ տվյալներով եվրոպական տարածաշրջանի 54 երկրների մեջ առաջին հորիզոնականներում էր, ինչո՞ւ է նախարարը լռում այս մասին, արդյոք պատճառն այն է, որ կարմրուկի տարածումը, ըստ մամուլի, սկսվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոնից, որը փոխկապակցված է նախարարի մոր հետ։

Ավանեսյանը հերքեց, որ մայրը կամ իր ընտանիքի այլ անդամներ որեւէ ԲԿ-ի հետ փոխկապակցվածություն ունեն․ «Խնդրում եմ՝ մինչեւ չապացուցվի հակառակը, անընդհատ չկրկնվի սուտը եւ նույն ապատեղեկատվությունը»,-ասաց նախարարը։

Ինչ վերաբերվում է կարմրուկի տարածվածությանը՝ նախարարն ասաց, որ հիվանդությունը բերվել է մեր երկիր եւ որոշակի տեղային բռնկումների շրջանակներում նաեւ տարածվել է․ «Դեպքերի 93%-ը կազմում են այն քաղաքացիների շրջանակը, ովքեր պատվաստված չեն։ Նաեւ հակապատվաստումային ակտիվ քարոզի շրջանակներում վերջին յոթ-ութ տարիներ ընթացքում ՀՀ-ում ձեռք բերված հաջողությունները որոշակի հետընթաց են ապրել։ Ցավոք, ՀՀ-ում եւ ամբողջ աշխարհում դեռեւս շրջանառվում են հակագիտական թեզեր ու մարդկանց մոլորեցնում։ 2023-ին մենք որոշակիորեն բարելավել ենք մինչեւ մեկ տարեկան երեխաների պատվաստումների ցուցանիշը։ Պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի մեր ռազմավարությամբ նախանշված 95%-ը մինչեւ 2016 թվականը կարողանանք հասցնել»։

Նախարարը նաեւ ասաց, որ կովիդի գործով անցյալ տարի դեկտեմբերին հարցաքննվել է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում՝ Անահիտ Ավանեսյանը մոր՝ խորհրդարանի նախկին պատգամավոր, «Արֆարմացիա» ընկերության նախկին ղեկավար Մարգարիտա Վարդանյանի հետ։ Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031