Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է հարցերի հարցը տարածաշրջանում

Հունվար 12,2024 14:38

Մերձավոր Արևելքում ծավալվող զարգացումների համատեքստում առանցքային հարցը հետևյալն է՝ կվերածվի՞ այն տարածաշրջանային մեծ պատերազմի, թե ոչ։

Պարզ է, որ Իսրայելի նախաձեռնությամբ Գազայում ընթացող պատերազմի, լիբանանյան Հիզբալլահի, սիրիական իրանամետ ուժերի, իսկ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Եմենի հութիական «Անսար Ալլահ» խմբավորման դեմ իրականացվող ռազմագործողությունների չերևացող կարևորագույն շերտն Իրանի ազդեցության թուլացումն է, ճիշտ նույն տրամաբանությամբ, ինչպիսին տարբեր տարածաշրջաններում Ռուսաստանի դեմ վարվող քաղաքականությունն է։

Եվ, այնուամենայնիվ, հակաիրանական դերակատարների ռազմավարությունն առայժմ հաջողվում է. նշված կառույցներին անհրաժեշտ աջակցություն չտրամադրելու դեպքում բնականաբար դրանք տևական դիմադրության ունակ չեն, քանի որ ուժերն անհամաչափ են։
Միևնույն ժամանակ, իրանական տեսանկյունից, դիմադրության առանցքը հենց այդ նպատակով էլ տասնամյակներ շարունակ ձևավորվել էր, որ տարածաշրջանային կրիտիկական իրավիճակում շեղեր Իրանին ուղիղ կերպով թիրախավորելու հակառակորդների ծրագրերը։
Թերևս, հենց այդ նպատակով էլ 2023թ. ողջ ընթացքում Իրանը մեծագույն ջանքեր գործադրեց Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և հավելյալ լարվածությունները կանխելու տեսանկյունից նաև Հարավային Կովկասում արձանագրված բազմաշերտ բովանդակային վերափոխումների համատեքստում։ Այլապես, Ադրբեջանն ամենամեծ ներուժն ուներ ուղիղ հակաիրանական պլացդարմի վերածվելու։

Տարածաշրջանային կրակի ծավալման ընթացքը, ըստ էության, պայմանավորված է Իրանի արձագանքով։ Իսկ վերոնշյալի համատեքստում, Իրանի ուղիղ ռազմական միջամտությունը քիչ հավանական է։

Region Monitor

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031