Հունվարի 12-ին, ժամը 07։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Հ․ Հ․) և «Opel» (վարորդ՝ Է․ Խ․) մակնիշների ավտոմեքենաները, որոնք այնուհետև բախվել են կայանած «Honda» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաներին. «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում կա արգելափակված տուժած։
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Կարդացեք նաև
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները ևս երկու տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որոնք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածից դուրս են բերել արգելափակված քաղաքացուն, ում մահը արձանագրվել է «103» ծառայության աշխատակցի կողմից:
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն