Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարի կավարտենք հանրապետական շտապօգնության ծառայության ներդրումը, որի շրջանակներում կվերանայվեն աշխատավարձերը»․ Անահիտ Ավանեսյան

Հունվար 12,2024 12:49

Բուժաշխատողների աշխատավարձի վերանայումը ամեն տարվա մեր նպատակներից է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք այս տարի նախատեսվում է բուժաշխատողների աշխատավարձի բարձրացում, հատկապես՝ շտապօգնության ծառայության։

«2023-ին ներդրվեց առաջնային օղակներում մանկաբույժների, թերապեւտների, ընտանեկան բժիշկների, բուժքույրերի, բուժակ -մանկաբարձական կետերում բուժքույրերի աշխատավարձերի բոնուսային համակարգը, որը պատշաճ աշխատանքը խրախուսելու եւ ջանքերը փոխհատուցելու նպատակ ունի։ Սա առաջնային օղակ այցելությունների թվի վրա դրական է ազդել»,-ասաց նախարարը։

Շտապօգնության ծառայողների աշխատավարձերի, ըստ նախարարի, մինչեւ տասը տոկոս բարձրացել են․ «Իհարկե սա բավարար չէ։ Աշխատավարձերի վերանայումը ամեն տարվա մեր նպատակներից է, բայց կարեւոր է, որ նաեւ բովանդակությունը փոխի։ Այս տարի կամփոփենք եւ կավարտենք հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծումն ու ներդրումը ու դրա շրջանակներում ամբողջությամբ կվերանայվի շտապօգնության ծառայության բովանդակությունն ու աշխատավարձերը»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031