Անպտղության հաղթահարման ծրագրով 2023-ին 28 երեխա է ծնվել զոհված զինծառայողների ընտանիքներում, ընդհանուր ծնվածներ թիվը 159 է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ անպտղության հաղթահարման ծրագրով պետությունը տարեցտարի ընդլայնում է ծառայությունների շրջանակն ու շահառուների թիվը, զոհված զինծառայողների ծնողների համար պետությունը տրամադրում է փոխնակ մայրերի ծառայություն․ «Սկզբնական շրջանում քիչ էին այն ծնողները, որոնք ուզում էին օգտվել այս ծառայությունից։ Հետո այս հնարավորությունը շատ լավ ընկալվել է մեր հայրենակիցների մոտ․ընտանիքներում ուրախության ճիչը ոգեշնչում է այլ ընտանիքներին՝ ծրագրի շահառու դառնալու»։
Նախարարն ասաց, որ նախարարությունը օրենսդրական փոփոխություն է նախատեսում, որպեսզի ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվի․ «Հայաստանում արձանագրել ենք, որ կա ինչպես առաջնային անպտղության խնդիր, այնպես էլ երկրորդային։ Այս խնդիրը հասցեագրելով՝ առաջին քայլն արեցինք անցյալ տարի, սահմանամերձ համայնքների քաղաքացիներին երկրորդ բալիկն ունենալու հնարավորություն տրվեց։ Կառավարությունը մտադիր է անցյալ տարվա արդյունքներն ամփոփել, վերլուծել եւ շահառուների շրջանակն ընդլայնել»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ