«Ազատություն». Ռուսաստանը հունվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջել՝ Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածների հարցով, հաղորդում է ՄԱԿ-ում ռուսական մշտական ներկայացուցչությունը։
ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ հանդիպումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ին:
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաղորդել են, որ ԱՄՆ-ը և կոալիցիոն ուժերը 16 ուղղություններով հարվածել են Իրանի աջակցությունը վայելող Հութի շարժման ավելի քան 60 թիրախների Եմենում։ Օգտագործվել է տարբեր տեսակի ավելի քան 100 ճշգրիտ կառավարվող զինամթերք։ Հարվածներ են հասցվել թե՛ օդից, թե՛ ծովից։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: