«Ազատություն». «Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Նա վստահեցրել է՝ այդ ուղղությամբ վարչությունը կշարունակի աշխատել։
«Ակնհայտ է, որ համակարգող Բոնոն, քարտուղարը և մյուսները շարունակում են խորապես ներգրավված լինել այս հարցում», – ասել է Պատելը:
Երեկ հեռավար ճեպազրույցի ժամանակ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարեց՝ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև ու արժանապատիվ խաղաղությանը, չնայած այդ ուղղությամբ դեռ աշխատանք կա անելու։
Կարդացեք նաև
Օ՛Բրայենը «տպավորիչ» է համարել Հայաստանի բարեփոխումների օրակարգը, Ադրբեջանի մասին էլ ասել, թե այդ երկիրը «տարածաշրջանային զարգացմանը նպաստելու պլաններ ունի», և ամերիկյան կողմի կարծիքով՝ խաղաղության համաձայնությունը միայն կնպաստի այդ պլաններին։
«Կցանկանայինք հնարավորություն ունենալ քննարկելու օրակարգի բոլոր հարցերը երկու երկրների հետ՝ [Ադրբեջանում] ձերբակալված անձանց հետ կապված մեր մտահոգություններից մինչև երկկողմ հարցեր»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: