ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանի նախագահի` Հայաստանի հետ բանակցությունների հետ կապված հարցազրույցից 2 օր է անցել` իր հետ բանակցող Փաշինյանը չի արձագանքել:
Ստացվում է հետևյալ պատկերը: Ադրբեջանի պահանջով Հայաստանը պետք է նախ փոխանցի Տավուշի այն 4 գյուղերը, որոնք անկլավի կարգավիճակ չունեն` սահմանակից են Ադրբեջանին, իսկ հետո բանակցեն 4 անկլավների` Ադրբեջանին հանձնելու և դրանք Ադրբեջանի հետ ճանապարհով կապելու մասին` բնականաբար ՀՀ-ի հաշվին:
Ադրբեջանը չի խոսում Տավուշի այն տարածքների մասին, որոնք իրենք են օկուպացրել, Արծվաշենի մասին, ինչպես նաև` 2021-22 թթ.-ին ագրեսիայի ենթարկած ու բռնազավթած Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մի շարք հատվածների` դրանք համարելով պատերազմական ավար կամ «պատմական Ադրբեջան»:
Կարդացեք նաև
Սա դեռ երևացող մասն է: