Զրուցել ենք Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ։
– Վարչապետի այց նախատեսվո՞ւմ է Գեղարքունիք, եւ արդյո՞ք Դուք ապահովագրված եք հնարավոր ազատումից: Ստուգե՞լ եք` Ձեզ մոտ կախիչներն ամո՞ւր են, «դուշերը» որակյա՞լ են, մնացած բաների մասին էլ չխոսենք․․․
– Ես Ձեզ խնդրում եմ՝ ինձ մի տարեք այդ դաշտ․․․ այցելություն, իհարկե, կլինի, եւ մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրել, ամեն դեպքում՝ արվում է հնարավորը։
– Ձեր ղեկավարած մարզում մեկ տարի առաջ «զորանոց» այրվեց՝ Ազատ գյուղում, երիտասարդ տղաներ զոհվեցին, այդտեղ որեւէ մեկը պատասխանատու չէ՞ր, որ պետության ղեկավարի կողմից նման տեսարաններ չեղան։
Կարդացեք նաև
– Ես չեմ կարող այդ մասին որեւէ մեկնաբանություն տալ։
– Կարո՞ղ ենք արձանագրել, որ կախիչի եւ «դուշի» խնդիրն ավելի լուրջ խնդիր է գործող իշխանության համար, քան զինվորների ողջ-ողջ հրկիզվելը, եւ դրանով էր պայմանավորված պետության ղեկավարի վրդովմունքը։
– Գիտեք՝ ղեկավարի կազմակերպած աշխատանքի կամ կատարածի մասին կարծիք հայտնել՝ դա գոնե իմ կողմից չի լինի, ես չեմ կարող նման բան անել։
– Բայց իշխանությունն ասում է, որ մենք դեմոկրատական երկրում ենք ապրում, հանգիստ կարող եք կարծիք հայտնել։
– Իհարկե, մենք դեմոկրատական երկրում ենք ապրում, բայց Դուք անընդհատ տանում եք կախիչի դաշտ, մի տարեք, որովհետեւ իրականում խնդիրն այլ է: Ի վերջո, Դուք ինձ պարտադրում եք մեկնաբանել մի բան, որ իմ ղեկավարած մարզում չի եղել, եւ ես տեղյակ չեմ։
– Եթե Ձեզ ազատեն աշխատանքից մի բանի պատճառով, որտեղ Դուք առաջնային պատասխանատվություն չունեք, նորմալ կհամարե՞ք։
– Ես չեմ կարծում, որ Դուք ճիշտ եք մեկնաբանում։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: