Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը դարձյալ ծրագիր է հնչեցրել

Հունվար 12,2024 10:00

Եթե քաղաքական հռետորաբանութան հնարքները մի կողմ թողնենք եւ անդրադառնանք Իլհամ Ալիեւի վերջին ելույթի իմաստին, ապա այն կարելի է ձեւակերպել երեք կետով:

1/ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի հետ բաց սահման ունենալու ցանկություն չունեն, իսկ «Զանգեզուրի միջանցքը» պետք է լինի Հայաստանի ինքնիշխանությունից դուրս:

2/ Ադրբեջանը չի պատրաստվում դուրս գալ Հայաստանի՝ իր օկուպացրած տարածքից (200 քառակուսի կիլոմետր)՝ մշտապես սպառնալով մեր բնակավայրերին,

3/ «խաղաղության պայմանագրի» երաշխավորներ պետք չեն, ինչն Ադրբեջանին ցանկացած պահի հնարավորություն է տալու վերսկսել պատերազմը:

Այսպիսով, Ալիեւը եւս մեկ անգամ հնչեցրել է հայկական պետականությունը ոչնչացնելու ծրագիրը, որը նախատեսում է իրականացնել ուժային եւ քաղաքական մեթոդների զուգորդմամբ: Ի՞նչ է դրան հակադրում Հայաստանի իշխանությունը՝ «խաղաղության դարաշրջան», «խաղաղության օրակարգ», «խաղաղության խաչմերուկ»: Պարզ է, որ Ադրբեջանի ղեկավարի լկտիությունը ուղիղ համեմատական է Հայաստանի վարչապետի կամազրկությանը: (Իրոք որ՝ հո զուգարանի ցնցուղ չի՞, որ անհրաժեշտ լինի կամային հատկություններ դրսեւորել):

Ամենասարսափելին այն է, որ պետականության կորստի հետ հաշտվելը հասարակական պատվերի արտացոլումն է: Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը ցավ, ամոթ, նվաստացում չի զգում պարտության կապակցությամբ: Ներկայիս վարչապետն այդ մեծամասնության առաջնորդն է:

…Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը վերջերս կարծիք է հայտնել, որ Կրեմլում ծրագիր կա Հայաստան պետությունը կազմաքանդելու: Կարծում եմ, որ նա իրավացի է: Ճիշտ է նաեւ, որ այդ ծրագիրը (որի «խոսնակը», ինչպես եւս մեկ անգամ համոզվեցինք, Իլհամ Ալիեւն է) իրականացվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ ջանքերով: Միակ բանը, որը դրան պետք է ավելացնել, այն է, որ այդ նույն ծրագրի հայաստանյան «մենեջերն է» Նիկոլ Փաշինյանը՝ իր թիմով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031