Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրել այն մարզային հանգույցները, որտեղ Երևանի օրինակով կկազմակերպվի թափառող կենդանիների խնամքի և վնասազերծման կենտրոնները. Դավիթ Խաժակյան

Հունվար 11,2024 23:23

Երևանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանը գրում է.

Թափառող կենդանիների խնդիրը մարզային համայնքներում բավականաչափ սրվել է։ Հատկապես քաղաքային բնակավայրերից անընդհատ ստանում եմ տագնապած զանգեր, որ անգամ երեխաներին ծնողները դպրոց չեն թողնում միայնակ գնալ, քանի որ ոհմակները ամենուր են։ Քաղաքները չթվարկեմ, ամենուր կա այս խնդիրը։

Երևանում խնդիրը կառավարելի է, քանի որ համայնքը իր ֆինանսներով կարողանում է ստերջացման միջոցով թվաքանակը կառավարելի պահել։ Այլ համայնքները նման ֆինանսական միջոցներ չունեն, որպեսզի Երևանի օրինակով խնդիրը կառավարելի դարձնեն։

Ըստ այդմ առաջարկում եմ կառավարությանը հարցին տալ համակարգային լուծում երեք քայլով.

  1. Ընտրել այն մարզային հանգույցները, որտեղ Երևանի օրինակով կկազմակերպվի թափառող կենդանիների խնամքի և վնասազերծման կենտրոնները։
  2. Իրականացնել օրենսդրական փոփոխություն։ Նախ կարգավորել ոլորտը, ապա համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների շրջանակում պարտավորեցնել ստեղծել այդ կենտրոնները։
  3. Հաշվի առնելով նման ծրագրի մասշտաբները՝ ներգրավել կենդանասեր հասարակական կազմակերպություններին՝ գործընթացը կառավարելի պահելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031