Ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններից ու ցանկապատված տարածքներից այսօր ազատվել են Աջափնյակ, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բակային տարածքները:
Գործնթացը լինելու է շարունակական. հողազավթված հանրային տարածքները փուլ առ փուլ վերադարձվելու են երևանցիներին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն