Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թաթուլ Պետրոսյան․ «Ադրբեջանում Ալիեւը բռնապետ է եւ մի փոքր բռնապետ էլ աճեցնում է Հայաստանում»

Հունվար 11,2024 20:50

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում հայտարարեց, որ իշխանությունը ամբողջությամբ կազմաքանդել է բանակը, գլխատելով բանակի ղեկավար կազմը։

«Բազմաթիվ գեներալներ հայտնվեցին քրեական հետապնդման ներքո։ Գրիգորի Խաչատուրովը գրավով ազատության մեջ է, բայց հիմա գլխավոր դատախազությունը միջնորդել է, որպեսզի կալանքը որպես խափանման միջոց կրկին կիրառվի։

Արձանագրում ենք, որ խաղաղ պայմաններում բանակում կրկին ունենում ենք մահեր՝ զինծառայողների սպանություն եւ իբրեւ ինքնասպանություն։ Մեկ տարի առաջ նույն տարածքում ունեցանք մեր 15 զինվորների հրկիզման դեպք։ 15 զինվոր մահանում է իբրեւ զորանոց կոչվող խրճիթի պես մի տարածքում եւ որևէ մեկը դեպքի վայր չի մեկնում՝ Ոչ գլխավոր դատախազը, ոչ պաշտպանության նախարարը, ոչ քննչական կոմիտեի նախագահը, բայց վարչապետ կոչեցյալը կառավարության նիստում նկարագրում է, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել եւ իր նկարագրած սցենարով էլ գործն այսօր գտնվում է դատարանում։

Հիմա խաղաղ պայմաններում նույն տարածքում ունեցել ենք երկու սպայի սպանություն։ Այս ազգակործան պատուհասները իրենց ուսապարկերով հանդերձ բղավում էին, թե բանակում կարգ ու կանոն չկա, դրա համար էլ բանակում շատ ինքնասպանություններ էին տեղի ունենում։ Կամ ոչ կանոնադրային փոխհարաբերությունների պայմաններում զինծառայողներ էին վնասվում։ Հիմա սրան ի՞նչ ասենք։

Երկրորդ դեպքը սրանք նկարագրում են՝ ինքնասպանություն։ Ինքնասպանություն մի մարդու կողմից, որը բարեկեցիկ կյանքով ապրում է, ունի նորմալ ընտանիք, որեւէ խնդիր երբեք չի ունեցել։ Հարազատներն ու համագյուղացիներն են հարցնում, թե ինչպե՞ս նա կարող էր ինքնասպանություն գործել։

Մենք մի դեպք էլ ունեցանք, որի վրա շատերն ուշադրություն չդարձրին։ Եվս մեկ սպա մահացավ, եթե չեմ սխալվում, երեկ՝ ավտովթարից։ Սրանք այնքան ստահակ են ու ստախոս, որ երբեւէ կոնկրետ տեղեկատվություն չեն հաղորդում եւ հասարակությունը ամեն մի դեպքի վրա կասկած է ունենում։

Այսօր մեր բանակի վիճակը ծայրահեղ ծանր է։ Պատգամավոր կա, որը ժամանակին բանակում ներքնազգեստ չի ունեցել։ Չգիտեմ, այսօր ունի, թե ոչ, կռիվ էր տալիս, թե բանակում զինվորները նույնիսկ հաց չունեն ուտելու։ Բայց այսօ՞ր ինչ է կատարվում մեր բանակի հետ։ Մենք չենք ուզում մեր բանակի եւ սահմանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հաղորդել։ Բայց խայտառակ վիճակ է։

Ամերիկյան վերլուծական կենտրոնները հաղորդում են, որ վերընտրվելուց հետո, ինչը, բնականաբար, քննարկման ենթակա չէ, Ալիեւը ավելի ագրեսիվ գործողությունների է անցնելու՝ իբրեւ թե ստանալով ժողովրդի լեգիտիմ իշխանությունը։ Թեեւ բոլորս գիտենք, որ նա Ադրբեջանում բռնապետ է եւ մի փոքր բռնապետ էլ աճեցնում է Հայաստանում»,ասաց Թաթուլ Պետրոսյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031