Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջը փոխարինել առնվազն երկու տարվա պահանջով

Հունվար 11,2024 20:02

Առաջարկվում է դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի համար Արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից եւ քննություններ հանձնելուց ազատվելու համար սահմանված՝ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջը փոխարինել առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջով: ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակ Արփինե Դավոյանի խոսքով նշված ժամանակահատվածը բավարար է անհրաժեշտ գործնական մասնագիտական հմտությունների եւ անձնային որակների ձեւավորման համար

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 11-ի նիստում: Հեղինակը տեղեկացրել է, որ փոփոխությունը հնարավորություն կտա ավելացնել դատախազների թիվը, որոնց պակասը կա ՀՀ դատախազությունում: Նշվել է, որ երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ է պահանջվում նաեւ ՀՀ քննչական կոմիտեում եւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը: Նախագիծը դրական է գնահատել նաեւ հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը:

Նախագծի հեղինակ Արփինե Դավոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ հիմնավորելով առաջարկվող փոփոխությունը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031