Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախարարը Մատենադարանի մի ողջ բաժին լուծարելը հիմնավորում է կառուցվածքային փոփոխություններով

Հունվար 11,2024 18:33

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցեր էր ուղղել: Մասնավորապես հետաքրքրվել էինք՝ թե որպես Մաշտոցյան Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ինչպե՞ս է վերաբերվում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի կողմից՝ Ձեռագրերի կրկնօրինակման բաժինը լուծարելուն, նրա սկսած կադրային ջարդին:

ԿԳՄՍ նախարարությունից փոխանցեցին տիկին Անդրեասյանի հետեւյալ պատասխանը, որտեղ կադրային ջարդի մասին որեւէ նախադասություն չկա. «Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվել է Մ. Մաշտոցի անվան Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտի գործունեության արդյունավետության բարձրացման և զարգացման ծրագիրը, որով նախատեսվում է նաև կառուցվածքային որոշակի փոփոխություն: Մյուս հարցերը գտնվում են Մատենադարանի տնօրինության իրավասության եւ լիազորությունների շրջանակում»:

Ի դեպ, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, որը տնօրեն է դարձել ընտրություններից առաջ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը փոխելու եւ Մատենադարանի տնօրենին ներկայացվող պահանջների նշաձողը իջեցվելու արդյունքում, Aravot.am-ին ասել է, որ գործել է օրենքի տառին համապատասխան եւ իր լիազորությունների շրջանակում:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «— Мы к вам, профессор, вот по какому делу! Мы, управление нашего дома, пришли к вам после общего собрания жильцов нашего дома, на котором стоял вопрос об уплотнении квартир дома!» Բուլգակով, Շան սիրտը
    Վերևի հոդվածում գործող անձինք.
    Շվոնդեր – Ժաննա Անդրեասյան
    Շարիկով – Արա Խզմալյան

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031