«Փաստինֆո». Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում «Արմավիր» ՔԿՀ պաշտոնյա է ձերբակալվել։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ կոռուպցիոն դեպքի առթիվ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյա։
«Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ չեն հաղորդվում»,- ասացին կոմիտեից։
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ձերբակալվածը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ՝ «Արմավիր» ՔԿՀ ստորաբաժանման ղեկավար Գևորգ Գեժոյանն է։ Բացի այդ, մամուլը գրել էր նաև, որ «Արմավիր» ՔԿՀ-ում անհնազանդություններ են հասունանում, ՔԿՀ-ում պահվող անձինք փորձել են դուռ կոտրել, սակայն այս տեղեկությունը ՀՀ ԱՆ ՔԿԾ-ն հերքել է։
Ի․ Ս․