Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Այն, ինչը պատճառ կդառնա ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, Իրանի համար ընդունելի չէ»․ դեսպան Սոբհանի. «Ազատություն»

Հունվար 11,2024 17:02

«Ազատություն». Իրանը միշտ աջակցել է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան վերահաստատեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ շեշտելով՝ այն, ինչը պատճառ կդառնա Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խախտման, Թեհրանի համար ընդունելի չէ։

«Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, և այն, ինչը պատճառ կդառնա, որ Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը խախտվի, մեզ համար ընդունելի չէ», – ասաց դեսպանը։

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում կրկին հայտարարել է՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։

Ռուզաննա ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031