Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Մարտիրոս Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետ:
Մարտիրոս Վալերիի Ավագյանի կենսագրությունը
Ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 05-ին, Կոտայքի մարզ, Աբովյան քաղաքում:
2007թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2002-2004թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Կարդացեք նաև
Աշխատանքային գործունեություն
2005-2008թթ. – ԼՂՀ ՊՆ N զորամասի ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապի բաժնի ապա
I-VI.2008թ.- ՀՀ ՊՆ N զորամասի Ստեփանակերտի կայազորի քննչական բաժնի քննիչ
2008-2009թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի Ասկերանի կայազորի քննչական բաժնի քննիչ
2009-2011թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ
2011-2012թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ
VI-XII.2012թ.- ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ
2012-2013թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի առաջին բաժանմունքի պետ-հրամանատարի տեղակալ
2013-2014թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար
2014-2016թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ
2016-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ
VII-X.2022թ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
2022-2024թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչություն պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է ունի երեք երեխա:
ՀՀ քննչական կոմիտե