Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախապատրաստվում է եւս մեկ մահացու գործընթաց՝ «Խաղաղության խաչմերուկը». Լարիսա Ալավերդյան

Հունվար 11,2024 14:58

«Դրանց պարերը, խրախճանքը ոչինչ պատահական չէ, իրենք (իշխանությունները-Գ.Հ) համարում են, որ 2020 թվականից հետո այս երեք տարիների ընթացքում իրականացրել են այն ամենը, ինչ ծրագրված է եղել: Իրենք մտածում էին, որ դա կարող էր ավարտվել 2020թ, բայց այդ ժամանակ մեր բանակն այնպիսի վիճակում էր, որ 44 օր կարողացել էր դիմադրել 4-5 պետության: Հստակեցնենք, որ ոչ միայն 2020թ հուլիսին է այդ անձը ձոն հղել մեր բանակին, որ կարողացել է հաղթել տավուշյան մարտերում… Եվ իրոք մեր բանակը հզոր է եղել, ինչն ապացուցել է 2020թ 44-օրյա պատերազմում»,-«Հայելի» ակումբում ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյան

Նրա խոսքով. «Վերջին երեք տարիները հենց այն նպատակով էր օգտագործում այս իշխանությունը, որ հնարավորինս թուլացնի բանակը, կոտրի հայ մարդու ոգին: Եվ այսօր քանի որ նախապատրաստվում է եւս մեկ մահացու գործընթաց, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ», նա բոլորին տապալում է, որպեսզի անընդհատ սգի մեջ լինենք, ինքն էլ զվարճանա …

Թող որեւէ մեկը չզարմանա, որ իր պաշտոնին մնում է պաշտպանության նախարարը, իսկ ինչ վերաբերվում է հեռացված մարզպետին, նրա հրամանագիրն անօրինական է, քանի որ մարզպետին կարող է հեռացնել միայն կառավարության նիստով, իսկ դա տեղի է ունեցել հաջորդ օրը: Ի դեպ, այդտեղ շատ ավելի գողտրիկ, շատ ավելի ինտիմ հարցեր կան, որոնց մասին ես չէ, որ պետք է խոսեմ… Հարցրեք ցանկացած լոռեցու, բոլորը ամեն ինչ գիտեն, կասեն… Իսկ այն, որ Ադրբեջանում ցույց են տալիս, թե ինչպես են ոտքերը մաքրում հայկական դրոշի վրա, իր գործողություններով այս իշխանությունները նույն բանն են անում հայկական դրոշի հետ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031