Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առանց պայմանագրի գույքի վարձակալները փետրվարի 1-ից կտուգանվեն. Ռուստամ Բադասյան

Հունվար 11,2024 14:35

2024 թվականի փետրվարի 1-ից ՊԵԿ-ը վարչարարություն է սկսելու այն սեփականատերերի նկատմամբ, ովքեր չունեն վարձակալության պայմանագիր կամ հայտարարություն վարձակալական հարաբերությունների վերաբերյալ. այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

ՊԵԿ ղեկավարը մասնավորեցրեց՝ թիրախում լինելու են նորակառույց շենքերում տրվող բնակարանների վարձակալությունները: Ռուստամ Բադասյանը հիշեցրեց՝ հնարավորություն է տրվել բոլոր սեփականատերերին` եթե ինչ–ինչ պատճառներով չեն կարող վարձակալության պայմանագիր կնքել, կարող են կոմիտեին ներկայացնել հայտարարություն, որ ունեն փաստացի վարձակալական հարաբերություններ եւ հաջորդ տարի ներկայացնեն տարեկան եկամուտների հայտարարագիրն ու վճարեն հարկերը. «Դա հատկապես կիրառելի է այն դեպքերում, երբ օրավարձով կամ ժամավճարով է վարձակալությունը։ Պարզ է, 2-3 օրը մեկ չեն կարող գալ կադաստր, գրանցում անել»։

5000 քաղաքացի արդեն արձագանքել է ՊԵԿ-ի առաջարկին: Պետական այս մարմնում կսպասեն մինչեւ փետրվարի 1-ը, այնուհետեւ կսկսեն ստուգումները։

«Մինչեւ փետրվարի մեկը հավաքելու ենք բոլոր հայտարարությունները։ Ունենք տեղեկություններ, որոնք ստանում ենք որոշ այլ պետական մարմիններից, ունենք մեր սեփական տեղեկությունը՝ թե որտե՞ղ եւ ի՞նչ տարածք է վարձով տրվում: Փետրվարից փուլ-փուլ կսկսենք վարչարարությունը` կենտրոնանալով նորակառույց շենքերում տրվող բնակարանների վարձակալության վրա»,-ասաց Ռուստամ Բադասյանը:

 

Մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031