Լրահոս
Օրվա լրահոսը

2023 թվականը Ռուստամ Բադասյանը հայտարարում է «ստվերի դեմ պայքարի հաջող տարի»

Հունվար 11,2024 13:15

2023 թվականին Պետական եկամուտների նախարարությունն ապահովել է 2 տրիլիոն 221 միլիարդ դրամի հարկային մուտքեր, որը շուրջ 296 միլիարդով ավելի է եղել նախորդ տարվանից. այս մասին այսօր «Արմենպրեսս» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ամփոփելով իր ղեկավարած կառույցի անցնող տարվա աշխատանքը:

ՊԵԿ ղեկավարը 2023-ն իր ղեկավարած գերատեսչության համար հայտարարեց «ստվերի դեմ պայքարի հաջող տարի»: Այս հայտարարությունը հիմնված է նրա վրա, որ կառավարության ծրագրով նախատեսված հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավումը 0,5 կետով ապահովվել է: Բոլոր ուղղություններով հարկերի վճարումը ավելացել է, բացառությամբ բնօգտագործման մասով, պատճառը՝ մետաղների միջազգային գներն են:

Հարկային աճի ցուցանիշները ամբողջական բացատրելու համար, ՊԵԿ նախագահը հորդորում է սպասել մինչեւ փետրվար ամիս, երբ արդեն ամփոփված կլինեն տվյալները եւ հստակ կլինի անվանական ՀՆԱ-ի աճի ցուցանիշը: Ամեն դեպքում, հարկային վարչարարության 0,5 կետով ավելացումը բավական դրական ցուցանիշ է ինքը համարում:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031