Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շարժերի դյուրացումը», պարզ ասենք, Ադրբեջանի պահանջած արտատարածքային միջանցքի lights տարբերակն է. «ՉԻ»

Հունվար 11,2024 12:15

Խաղաղության դարաշրջանի վերաբերյալ ՀՀ իշխանությունների հորթային հրճվանքը կամաց-կամաց մարում է։ Նրանք արդեն բացահայտորեն խոսում են «բովանդակային առումով որոշակի հետընթացի» մասին, որովհետև Ադրբեջանը, պարզվում է, (ո՞ւմ մտքով կանցներ) հրաժարվում է «խաղաղության պայմանագրում» ներառել այն համաձայնությունները, որոնք ձեռք էին բերվել բանակցությունների ընթացքում՝ «բանավոր ընթացակարգով»։ Ու ի՞նչ է անում Հայաստանն ի պատասխան։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի մակարդակով հայտարարում է, թե ՀՀ ճանապարհներով «․․․ այո, հնարավոր է նախատեսել ադրբեջանական բեռների, ավտոմեքենաների, ուղևորների շարժերի դյուրացումներ»։

Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին գոռգոռում էր, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», պատերազմից հետո հայտարարեց Արցախի կարգավիճակի հարցում «նշաձողը մի փոքր իջեցնելու» մասին, ու հիմա ոչ Արցախ կա, ոչ նշաձող։ Ընդամենը մի քանի ամիս առաջ էլ հայտարարում էր, թե Հայաստանը պատրաստ է իր ճանապարհները բացել Ադրբեջանի համար, բայց՝ միայն միջազգային ընդունված նորմերին համապատասխան, այսինքն՝ սահմանային և մաքսային ստանդարտ ընթացակարգերով, իսկ հիմա, պարզվում է, այս հարցում էլ է «մի փոքր իջեցնում նշաձողն» ու արդեն խոստանում է «շարժերի դյուրացումներ»։ Իսկ «շարժերի դյուրացումը», պարզ ասենք, Ադրբեջանի պահանջած արտատարածքային միջանցքի lights տարբերակն է։

Բայց խնդիրը նույնիսկ բանակցային ինչ-որ առանձին դրվագի շուրջ բարդությունները չեն, խնդիրն այն է, որ մեծ հաշվով՝ Նիկոլ Փաշինյանի «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք» պայմանական անունը կրող «հատուկ օպերացիան» ամբողջությամբ է ձախողվել։

Սա, համաձայնվեք, գլոբալ ձախողում էր։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը, պատկերավոր ասած, «վարի տվեց» երկրի կեսը՝ մյուս կեսը «թուրքական մուրճի ու ռուսական սալի» արանքից հանելու համար, բայց այդպես էլ չկարողացավ հանել։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031