Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սանիկն է, ընկերն ու «ենթական»: ԲԴԽ-ն կդադարեցնի՞ 4 դատավորների լիազորությունները. «Ժողովուրդ»

Հունվար 11,2024 11:46

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Ռուզաննա Հակոբյանի, Հովսեփ Բեդեւյանի եւ Քրիստինե Մկոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Պատճառն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ-ի որոշում կա, որը փաստացի նրանց դեմ է:

ՀՀ բարձրագույն դատական խորհրդից հաստատեցին «Ժողովուրդ» օրաթերթի այս տեղեկությունը: «Այո՛, հաստատում եմ, որ ԲԴԽ ստացել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդությունը, որի հիմնավորումների համաձայն՝ Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանի, Քրիստինե Մկոյանի, Ռուզաննա Հակոբյանի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի», իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածների խախտումներ»,- հայտնեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Դատական համակարգում արդեն աղմուկ է բարձրացել, և շատ դատավորներ անհամբեր սպասում են՝ արդյոք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն այս դատավորների լիազորությունները կդադարեցնի՞, ինչպես դա փաստացի արեց այլ դատավորների մասով: Այս եռյակում նրա սանիկն է, ընկերն ու «ենթական»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031