Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կոշ» քրեակատարողական հիմնարկը փոխանցվում է պաշտպանության նախարարությանը

Հունվար 11,2024 11:25

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում գտնվող «Կոշ» քրեակատարողական հիմնարկն ու դրան կից շինություններն ու հողամասը փոխանցվում են պաշտպանության նախարարությանը։ Այս մասին որոշումն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ որպես չզեկուցվող հարց։

Ըստ նախագծի՝ «Կոշ»-ի տարածքում ՊՆ-ն ստեղծելու է ուսումնական զորամաս։

Հիշեցնենք, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցվել է 2022 թ․-ի հունվարի 1-ից՝ թերբեռնվածության հիմնավորմամբ։ «Կոշի» հետ նույն ժամանակ եւ նույն հիմնավորմամբ դադարեցվել է նաեւ «Հրազդան» ՔԿՀ-ն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031