Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալավերդին կառավարում են Արեն Մկրտչյանը, կիսագողականները եւ վերջում՝ Ղումաշյանը. «Հրապարակ»

Հունվար 11,2024 11:31

Ալավերդու նախկին ղեկավար, հայցվոր Արկադի Թամազյանը դատարանից պահանջել է անվավեր ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու եւ համայնքի նոր ղեկավար ընտրելու որոշումը։ «Հայցադիմումի մեջ նշել ենք, որ Թամազյանի՝ պաշտոնը ստանձնելուց հետո հոկտեմբերին մեկ անգամ անվստահության գործընթաց եղել է։ ՏԻՄ օրենքով մեկ տարվա ընթացքում ավագանին կրկին անվստահություն հայտնել չի կարող։ Բացի այդ, իրենց կողմից անվստահություն հայտնելու վերաբերյալ դիմումը պետք է օրենքի ուժով ներկայացվեր համայնքի ղեկավարին, այնինչ մուտք է արվել համայնքապետարանի քարտուղարություն։ Հայցադիմումի հիմնական մեխերը սրանք են»,- մեզ հետ զրույցում ասաց Արկադի Թամազյանի փաստաբան Լեւոն Օհանյանը։ Ըստ նրա՝ դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո օրենքի ուժով պետք է կասեցվի Ղումաշյանի՝ քաղաքապետի գործունեությունը։

«Ղումաշյանը շարունակում է պաշտոնավարել եւ փաստաթղթեր ստորագրել։ Սա անօրինական է։ Վարչական դատավարության օրենսգրքով՝ եթե վիճարկվում է որեւէ վարչական ակտ, ապա դրա հետագա կատարումը կասեցվում է։ Սա նշանակում է, որ Ղումաշյանն ապօրինի գործունեություն է ծավալում համայնքապետարանում»,- նշեց փաստաբանը։ Արկադի Թամազյանն իր հերթին ասաց, որ դիմելու են դատախազություն ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն։ «Դիմում ենք ՏԿԵ, որ բռնի ուժով տիրացած ղեկավարին ասեն՝ հեռացիր, մինչեւ դատարանի վճիռը կայանա։ Քանի դեռ դատական վճիռ չի կայացվել, Ղումաշյանը չպետք է համայնքը ղեկավարի։ Նա սովորականի պես գնում է աշխատանքի, փաստաթղթեր է ստորագրում։ Դատախազությունը պետք է դրան ընթացք տա եւ քրեական վարույթ նախաձեռնի»,- նկատեց Թամազյանը։
Ալավերդու նախկին ղեկավարը պնդում է՝ համայնքում ստվերային կառավարում է գնում։ «Ղումաշյան կոչեցյալը դրածո է, կառավարող չէ։ Ալավերդին կառավարում են Արեն Մկրտչյանը, Սիմոն Զախարովը, կիսագողականներն ու գողականները եւ վերջում՝ Դավիթ Ղումաշյանը»։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031