Կառավարության նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված է Դավիթ Խուդաթյանին Արմավիրի մարզպետ նշանակելու մասին որոշման նախագիծը։
Դավիթ Խուդաթյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, նա Արմավիրի քաղաքապետն է 2018 թվականից։
Մինչ այս որոշումն` Արմավիրի մարզպետն էր Էդվարդ Հովհաննիսյանը, որը մարզպետ նշանակվելուց առաջ ղեկավարում էր պետական եկամուտների կոմիտեն։