«Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի՝ հարցազրույցում հնչեցրած ուշագրավ հայտարարությանը, գրել էր, որ Եվրամիությունը վերջերս օրակարգից հանել է Հայաստանին Ուկրաինայի գործիքով աջակցելու ծրագիրը՝ «European Peace Facility»:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առնչությամբ դիմեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին՝ հետաքրքրվելով, թե ինչու են այնպիսի արտաքին քաղաքականություն վարում, որի արդյունքում զրկվում ենք նման ռազմական աջակցությունից:
Իշխանական պատգամավորն ասաց, որ իրեն հայտնի չէ ԵՄ-ի հետ համատեղ ծրագիր՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու մասով, որը չեղարկվել է.
«Ծրագրի անունը՝ «ուկրաինական գործիք», ինքնին հուշում է, որ այն նախատեսված է Ուկրաինայի համար: Դա 2023թ.-ին է հաստատվել եւ վերաբերում է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը, մոտ 50 միլիարդի ծրագիր էր ու առնչվում է միայն ու միայն Ուկրաինային:
Կարդացեք նաև
Իսկ Հայաստանին աջակցության մասով բազմաթիվ ծրագրեր, փաթեթներ կան, որոնց մասին երկար կարելի է խոսել»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։