«Ազատություն». «8 գյուղերի հարցը, որ այսօր օկուպացիայի տակ են, մշտապես մնում են մեր օրակարգում», – երեկ տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այդ հարցը քննարկվում է նաև Հայաստանի վարչապետի հետ իմ շփումների ընթացքում։ Հարցը բարձրացրել եմ նաև Սանկտ Պետերբուրգում՝ «ոտքի վրա» զրույցի ընթացքում։ Հարցը նաև սահմանազատման հանձնաժողովների օրակարգում է», – ասել է Ալիևը՝ տեղեկացնելով, որ հանձնաժողովների հաջորդ հանդիպումը նախատեսված է այս ամիս, «օրակարգում մեկ՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է»։
Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են պնդել, թե տարածքներ ունեն մինչ օրս չգծված սահմանից այն կողմ։ Բաքուն, մասնավորապես, հայտարարում է, թե հայկական կողմի վերահսկողության տակ է 8 գյուղ, Երևանն էլ խոսում է Արծվաշենի, Շահումյանի ու Տավուշի մարզի մի քանի գյուղերի վարելահողերի մասին, որոնք 90-ականներից հետո անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: