Երբ օրերս Հակակոռուպցիոն դատարանը առանց որեւէ հիմքի հրաժարվեց փոխել Արմեն Աշոտյանի խափանման միջոցը եւ որոշեց նրան եւս երեք ամիս կալանքի տակ պահել, վերջնականապես պարզ դարձավ, որ այդ գործում գերիշխում է քաղաքական բաղադրիչը: Ինձ համար ցավալին ոչ միայն դա է, այլեւ այն հանգամանքը, որ այդ ակնհայտ իրողության վրա ուշադրություն հրավիրած միակ իրավապաշտպանը Վարդան Հարությունյանն էր: Նա իրավամբ նշում է, որ քննության վրա ազդելու պատճառաբանությունն այլեւս չի աշխատում. բոլոր վկաները հարցաքննված են, բոլոր ապացույցները՝ հավաքված:
Այն փաստը, որ մեր դատարանները շարունակում են մնալ քաղաքական հաշվեհարդարի գործիք, իհարկե, պետք է մտահոգի ոչ միայն իրավապաշտպաններին, այլեւ բոլոր քաղաքացիներին: Ընդ որում, անկախ այն հանգամանքից՝ նրանց դուր են գալիս Աշոտյանի հայացքները կամ գործունեությունը, թե ոչ: Թե չէ՝ երբեմն որպես «հակափաստարկ» բերվում է, ասենք, նրա «ռուսամետ» լինելը: Ստացվում է, որ մարդիկ (որոնք, կրկնեմ, ո՛չ քննության վրա ազդելու, ո՛չ էլ փախչելու հնարավորություն չունեն) պետք է մինչեւ դատավճիռը մնան կալանքի տակ՝ իրենց ինչ-որ «մետ» լինելու պատճառով:
Թե՞ դատավորի որոշման իրական պատճառն այն է, որ գործադիր իշխանությունը «բուլինգ» ու «կարգապահական վարույթ» է կազմակերպում այն դատավորների դեմ, որոնք իր կամքը չեն կատարում: Կամ գուցե «վերեւների» սրտով որոշում չընդունելու դեպքում դատարանները կրկի՞ն կշրջափակվեն;
Մի խոսքով, այն քաղաքացին, որի համար ժողովրդավարությունը եւ իշխանությունների ճյուղերի բաժանումը դատարկ խոսքեր չեն, պետք է հակադրվի դատական համակարգի քաղաքականացմանը:
Կարդացեք նաև
Ինչ մնում է իրավապաշտպաններին, ապա նրանք առավել եւս չպիտի ղեկավարվեն իրենց քաղաքական նախասիրություններով: Քաղաքական գործիչներն, այո, պետք է զբաղվեն իրենց պայքարով, խարդավանքներով, ստեր փչելով, մանիպուլյացիաներով՝ դա՛ է նրանց գործը: Իսկ ահա իրավապաշտպանին ես պատկերացնում եմ որպես իդեալիստ՝ շատերի, գուցե մեծամասնություն համար անընդունելի, անհասկանալի, որը ղեկավարվում է միմիայն իր ապաքաղաքական, հումանիստական սկզբունքներով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այո’, թող բոլոր ռուսամետներն իմանան թե իրենց ինչ է սպասվում։
Իսկ հիմա մեր մեջ,այսպես ասած բոլորից գաղտնի։
Տիգրան Խզմալյանը ավելի ռուսամետ է քան Աշոտյանը,նույնիսկ ես ավելի ռուսամետ եմ քան Աշոտյանը։
՝՝Պոլիտեսը աշխարհում այն մարդիկ են, որոնց շահերը դուրս են եկել իրենց տնտեսության և անձնական կյանքի շրջանակներից: Իդիոտես հին հունարենից նշանակում է “առանձնացված մարդ”, “մասնավոր անձ”: Այսպես էին կոչվում մարդիկ, ովքեր կյանքից վեր նպատակներ չունեին, և նրանց կյանքում իրենց տնտեսությունից, փողից, իրերից և սեքսից բացի ոչինչ չէր հետաքրքրում ։ Ըստ էության, նրանք ոչխարներ էին, ովքեր ոչինչ չէին ուզում իմանալ այն թեմայի շուրջ, թե ում են պատկանում, ով է խուզում նրանց, երբ են տանում մսացու դարձնելու և արդյոք դա նրանց ձեռնտու է:՝՝
Ժամանակն է հասկանալ, որ միայն պոլիտեսի գերիշխանության ժամանակ է լինում իսկական իշխանություն եւ ընդդիմություն, երբ երկուսն էլ մի ընդհանուր նպատակ ունեն՝ հզոր պետություն եւ հզոր ժողովրդավարություն: Իսկ իդիոտեսի գերիշխանության ժամանակ իշխանությունը եւ ընդդիմությունը նույնպես ունեն մի ընդհանուր նպատակ՝ քանդել պետությունը եւ ոչնչացնել ժողովրդավարությունը: Այդ պատճառով է, որ արդեն երեսուն տարի է իդիոտ իշխանություններն ու իդիոտ ընդդիմությունները բուծում են իդիոտեսի տեսակը ժողովրդի մեջ եւ այսօր իդիոտեսը հաղթում է պոլիտեսին: Պոլիտեսի տեսա՛կ, վերցրու իշխանությունը ձեռքդ ու ժողովրդին դարձրու քեզ նման պոլիտես, թե չէ էս իդիոտները մեր սիրելի ժողովրդին իրենց նման իդիոտ են դաստիարակում:
Մինչեւ այն ժամանակ որ, այս կացութեան դէմ խօսելու քաջութիւնը ունեցող հազուադէպ անձերը, «պեմոլ»ներով կ’արտայայտուի, ի զուր են այս բոլոր բողոքները:
Այդ իրաւապահպանը դեռ մինչեւ այս պահի՞ն կարիքը ունէր, տեսնել ու յայտնելու համար որ այդ մարդը, բազմաթիւ այլ ուրիշներու շարքին, յստակօրէն՝ քաղաքական բանտարկեալ մըն է:
Եւ ուրեմն, ես ալ *սատանայի փաստաբան*ը ըլլամ, նորէն: Անդարմանելի փաշինյանիսթ մը, հեշտօրէն ինքն իրեն պիտի հաւատացնէ, որ օրինակի համար այս Աշոտյանի պարագային, շա՜՜տ մութ ու մթին, ընդյատակեայ բաներ կան, ծանրագոյն հանգամանքներ, զորս սովորական մահկանացուները չգիտեն եւ պէտք չէ որ գիտնան, բայց վարչակարգը, իր ամենակարող իմաստութեան մէջ՝ լաւ գիտի, եւ դրա համար է այդ, Հայաստանի համար չափազանց վտանգաւոր անձը, չէզոքացնում է:
Եւ այսպէս ալ կը շարունակուի, ամէն բան: Նոյնիսկ երբ որ միջանցքն ալ նուիրեն թուրքերուն, դեռ ուրիշ բաներ ալ զիջին ու յանձնեն, ի սէր խաղաղութեան – եւ բիզնեսի -:
Մ. Հայդուկ Շամլեան
Յ.Գ. Իսկ յատկապէս Աշոտյանի պարագային, նոյնիսկ Փաշինյանն ու իր վարչակատողը բացարձակապէս ԱՏՈՂ հայ մը, ինչպէ՞ս խռովի, երբ որ իրողութիւնը այն է, որ Աշոտնյանին շեֆն է որ Հայաստանն ու Արցախը յանձնեց Փաշինյանին: Որպէս ինք, *վատ մարդ* չլինի: