Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար այլևս ակնհայտ է, որ խաղաղության օրակարգն ամբողջությամբ տապալված է»․ Նորայր Նորիկյան

Հունվար 10,2024 23:30

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է.

«Ալիևի ասածներից հասկացա հետևյալը․ Ոչ մի խաղաղության պայմանագիր էլ գոյություն չունի։

Ընդամենը փուլ առ փուլ կատարվում է ադրբեջանցիների բոլոր պահանջները։ Հիմա հերթն, այսպես կոչված, 8 գյուղերի վերադարձի հարցն է։

Սա խաղաղության պայմանագիր չէ, սա նվաստացման ու վերջնական ստորացման գործընթաց է։

Դուրս եկեք ու հերքեք Ալիևին, ասե՛ք, որ սուտ է խոսում, հակառակ պարագայում՝ Դուք այդ ի՞նչ խաղաղության մասին եք խոսում, երբ այդ մարդը հստակ հայտարարում է, որ քանի դեռ իրեն չի հանձնվել “Զանգեզուրի միջանցքը”, որևէ այլ հատվածում սահմանի բացում տեղի չի ունենալու։

Ազնիվ եղե՛ք ժողովրդի հետ ու ասեք, թե ի՞նչ եք քննարկում Ալիևի հետ․․․

Ինձ համար այլևս ակնհայտ է, որ խաղաղության օրակարգն ամբողջությամբ տապալված է․․․»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031