Միջազգային լրահոսում տեւական ժամանակ խոսվում է այն մասին, որ իտալական «Յուվենտուսը» հետեւողականորեն ուզում է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի եւ Ռուսաստանի «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի հարձակողական ոճի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Իսկ օրերս լուրեր տարածվեցին,, թե ֆուտբոլիստը ցանկանում է արդեն այս ձմեռային պատուհանում տեղափոխվել թոփ ակումբ։
Soccer.ru-ն «Կրասնոդարի» երկրպագուներին այսօր հանգստացրել է՝ տեղեկացնելով, որ ակումբի սեփակամատեր Սերգեյ Գալիցինը հանդիպել է Սպերցյանին եւ 23-ամյա ֆուտբոլիստը խոստացել է մնալ մինչեւ ամառ, քանի որ ցանկանում է օգնել թիմին՝ հաղթել ՌՊԼ-ում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ