Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարը, որում սահմանված են գրոսմայստերի եւ միջազգային վարպետի նորմաներ։
Այսօր կայացած 3-րդ տուրում գրոսմայստերական մրցաշարում հաղթանակ տարան միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը եւ ՖԻԴե-ի վարպետ Բենիկ Աղասարովը եւ երկուսով միասին ընթանում են մրցաշարային աղյուսակի 1-ին եւ 2-րդ տեղերում։
Միջազգային վարպետի նորմայով մրցաշարում ՖԻԴե-ի վարպետ Էրիկ Գասպարյանը տարել է միայն հաղթանակներ եւ 3,0 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ