ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուրադ Մերջանը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման վերաբերյալ: Նա նշել է, որ մոտ ապագայում կործանիչների գնման գործարքը կարող է իրականացություն դառնալ:
«Աստծո կամոք F-16-երի գնումը մոտ ապագայում իրականություն կդառնա: Երկար տարիներ անց եթե կոնգրեսը հաստատի F-16-երի գնումը, առաջին անգամ կհաղթահարենք կոնգրեսի գործընթացը»,-հավելել է նա:
Բացի այդ թուրք դիվանագետը նշել է, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները չպետք է հիմնվեն «վերցնել-տալ» լոգիկայի վրա և ընդգծել.
«Դրանք (հարաբերությունները) պետք է օգտագործվեն «ռազմավարական դաշնակից»-ի հիմքերով: Այլապես բոլորը կողմերն էլ կորցնելու բան կունենան»:
Կարդացեք նաև
Աղբյուր` Ermenihaber.am/borsagundem.com