Հունվարի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության (MIT) հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանը։
Խոսելով դիվանագիտական և ռազմական ճակատում թուրք ժողովրդի շահերի պաշտպանության մասին՝ հիշատակել է Սիրիայում և Իրաքում թուրքական զինուժի կողմից իրականացվող ռազմական գործողությունները:
Այս համատեքստում Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նա Ադրբեջանի կողմից Արցախի գրավումը որակել է որպես «ազատագրում հայկական բռնազավթումից» և դա համարել թուրք ժողովրդի շահերի պաշտպանության հարցում իրականացված գործողություններից մեկը:
Հիշեցնենք, որ Արցախը վերջնականորեն Ադրբեջանի կողմից օկուպացվել է 2023-ի սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով։ Այդ հարցում Թուրքիան բացեիբաց աջակցել է Ադրբեջանին:
Կարդացեք նաև
Աղբյուր` Ermenihaber.am