Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաձեռնությամբ առաջարկվում է տրանսպորտային միջոցների պահպանության առաջին երեք օրվա համար պետտուրք չգանձել

Հունվար 10,2024 19:40

Նախաձեռնությունն  ուղղված է պաշտպանելու տնտեսվարողների շահերը: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող լրացումները:

Նախաձեռնությունը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 10-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Գործող օրենսդրությամբ սահմանված են ապրանքների ժամանակավոր պահպանության համար պետական տուրքի դրույքաչափերը: Կառավարությունն առաջարկում է բարձրացնել յուրաքանչյուր մեկ տոննայի համար 1000 դրամի չափով եւ մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր մեկ տոննայի համար եւս 300 դրամ սահմանված դրույքաչափերը:

Նշվել է, որ տրանսպորտային միջոցների համար պետական տուրքի դրույքաչափերի բարձրացումը պայմանավորված է ժամանակավոր պահպանության ենթակա ապրանքների պահպանման տարածքների սահմանափակ հնարավորություններով: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Գյումրու արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի տարածքում գտնվող ժամանակավոր պահպանության վայրին ու այդ տարածքի առավել արդյունավետ օգտագործմանը: «Մենք բարձրացնում ենք տուրքը, որ հարկ վճարողը հասկանա` անհարկի մաքսային հսկողության գոտում պետք չէ թողնել մեքենան, քանզի այն վնաս է պատճառում մեկ այլ հարկ վճարողի»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է ապրանքների ժամանակավոր պահպանության առաջին երեք օրվա համար պետական տուրք չգանձել, գանձումը սկսել չորրորդ օրվանից:

Ռուստամ Բադասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Նշելով, որ նախաձեռնության նպատակը ոչ թե պետական բյուջե լրացուցիչ  եկամուտներ ապահովելն է, այլեւ աշխատանքների պատշաճ կազմակերպումը` զեկուցողը պատրաստակամություն է հայտնել պատգամավորների առաջարկով պետական տուրքի գանձումը սկսել չորրորդ օրվանից:

Զեկուցողի տեղեկացմամբ Գյումրու մաքսատունը կարող է օրական ձեւակերպել եւ բաց թողնել շուրջ  550 տրանսպորտային միջոց, որը բավարար է կառավարելու ավտոմեքենաների հոսքը:

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031