Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի գործով քննիչին շռայլորեն վարձահատույց են եղել. Շենգավիթի բաժնի ավագ քննիչից՝ մարզային վարչության պետ դառնալու ճանապարհը. 168.am

Հունվար 10,2024 20:00

2018թ. իշխանափոխությունից հետո փաշինյանական իշխանությունն իսկական որս սկսեց նախկին իշխանությունների տարբեր տրամաչափերի գործիչների նկատմամբ: Հարուցվեցին քրեական գործեր, որոնց ճնշող մեծամասնությունը չի հանգուցալուծվում մինչ այժմ: Հարուցված քրեական գործերով 5-6 տարի անց չկան դատավճիռներ, թեպետ, իհարկե, գտնվեցին քննիչներ, ովքեր փութաջանորեն սկսեցին նախաքննություն իրականացնել:

Իրավապահ համակարգի նշված ներկայացուցիչներից շատերը ինչ-որ պատահական զուգադիպությամբ կարիերային աճ են գրանցել հատկապես 2018թ.-ից հետո: Նրանցից է դեռևս բոլորովին վերջերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Տիգրան Շոխոյանը: Վերջինս այն քննիչն է, ում ստորագրությամբ որոշումից հետո արգելափակվեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի ելքը երկրից:

Հետո Տիգրան Շոխոյանը այս գործով «նախաքննություն» իրականացրեց, հաջողությամբ կազմակերպեց Արմեն Աշոտյանի կալանքը, և վերջինս արդեն 7 ամիս կալանավորված է: Օրեր առաջ էլ դատավոր Վահե Դոլմազյանը հերթական անգամ 3 ամսով երկարաձգեց Աշոտյանի կալանքի ժամկետը բոլոր հնարավոր համակցված խափանման միջոցների միջնորդության պարագայում, ու հիմա ՀՀ-ի քաղաքական դաշտում դժվար է գտնել մարդկանց, ովքեր Արմեն Աշոտյանին քաղբանտարկյալ չեն համարում:

Քննչական կոմիտեի 37-ամյա բարձրաստիճան պաշտոնյայի կարիերային աճը սկսվել է 2018թ.-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, 2019թ.-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, 2020թ.-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, 2021թ.-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ):

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031