Լրահոս
Օրվա լրահոսը

«Անարդարություն կա, բժշկի կոնսուլտացիայի համար պետք է վճարեն անկանխիկ, բայց դուրս գրված 100 հազար դրամ դեղի համար կարելի է վճարել կանխիկ». Արսեն Թորոսյան

Հունվար 10,2024 17:59

Այսօր ԱԺ-ում ԿԲ ղեկավար կազմի եւ պատգամավորների հետ քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանն ասաց, որ խտրական վերաբերմունք կա անկանխիկ գործարքների հետ կապված. «Առողջապահությունը ամբողջությամբ դարձավ անկանխիկ, այդտեղ ռիսկեր կան ու անարդարություն կա: Օրինակ, բժշկի կոնսուլտացիայի համար պետք է բոլորը վճարեն անկանխիկ, բայց այդ կոնսուլտացիայի արդյունքում դուրս գրված 100 հազար դրամ դեղի համար կարելի է վճարել կանխիկ դեղատանը, ինչը առնվազն հասկանալի չէ սովորական user-ի տեսանկյունից: Ոլորտում հարկերի տեսանկյունից անկանխիկ շրջանառությունը բան փոխե՞լ է, թե՞ չէ»:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը պատասխանեց, որ եթե գործարքը ստվերից դուրս է եկել ու անկանխիկ է, բնականաբար, պիտի հարկվի: Թորոսյանը պահանջեց ոլորտի ամբողջական շրջանառությունը ցույց տալ՝ «до եւ после» ներկայացնելով: ԿԲ նախագահն ասաց, որ ՊԵԿ-ին պետք է դիմել՝ հարկային մուտքերը տեսնելու համար:

Արուսյակ Մանավազյանը դժգոհեց վճարային տերմինալներից՝ ասելով. «Ես սեփական փորձով օրինակ բերեմ, ես հանդիպել եմ մի քանի առեւտրի կետերի, որտեղ այն տպավորությունը չի ստեղծվել, որ տնտեսվարողը չի ուզում անկանխիկ գործարք անի, փորձում-փորձում է եւ կներեք, նստած աղոթում է, որ գործարքը տեղի ունենա»:

ԿԲ նախագահն ասաց, որ 20 հազար տերմինալներ չեն գործում. «Կա մաշվածության խնդիր իհարկե: Տերմինալները, որ տեղադրում են, ծրագիրը նստեցված է ՀԴՄ-ի սարքի վրա, իրենք իրոք որոշ դեպքերում մաշվել են: Մեր օրենսդրությունը պահանջում է, որ տնտեսվարողն ունենա ՀԴՄ սարք ու հնարավոր է պրոբլեմներ ունենա սարքը հենց ՀԴՄ կտրոն տպելիս, որովհետեւ մաշված է: 7800 սարք մարտի վերջին արդեն չեն բավարարի այն ստանդարտներին, որոնք գործում են: Եթե բանկն է տեղադրել սարքը, պետք է գնա բանկ ու ասի փոխարինեն, եթե դա իր սեփական ՀԴՄ սարքն է, իր սեփական միջոցներով պետք է փոխի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031